Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)
Սպիտակ խալաթից լաքաները վերացնելու խորհուրդներ
Մասնագետի խալաթը պետք է լինի նույնքան մաքուր և անբասիր, որքան նրա հեղինակությունը։ Մինչդեռ... չես հասցնում աչքդ թարթել, մեկ էլ նկատում ես, որ խալաթիդ թևքի վրա դեղաքսուքից, յոդից կամ մեկ այլ դեղամիջոցից լաքա է առաջացել։
Ի՞նչ անել այդ պարագայում, երբ ձեռքի տակ չկա լաքա հանող որևէ ունիվերսալ միջոց։ Պետք չէ հուսահատվել. լաքան հանելու խնդրի լավագույն լուծման համար անչափ կարևոր է հիշել, թե որ լաքան ինչով կարելի է վերացնել։ Ամենակարևորն այն է, որ մի լաքան մյուսի հետ չշփոթեք։ Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լաքան հանելու կարճ մի «դասախոսություն»։
ԼԱՔԱՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Լաքան նկատելուց հետո պետք է հնարավորինս շուտ գործի անցնել։ Խալաթի վրա լաքա՞ կա` անմիջապես փոխեք խալաթը և հնարավոր միջոցներ ձեռնարկեք խալաթի «վիրավորված հեղինակությունը» փրկելու համար։
2. Աղով շփելը հարցի լուծում չէ։ Հետո ինչ, որ ձեր տատիկը խորհուրդ է տվել լաքաները աղով շփել։ Աղը կարող է օգնել, եթե, ասենք, սփռոցի վրա գինի է լցվել։ Մյուս բոլոր լաքաների դեպքում աղով շփելը բացարձակապես անօգուտ զբաղմունք է։
3. Ուշադրություն դարձրե՛ք ջրի ջերմաստիճանին։ Որոշ լաքաներ իսպառ վերանում են միայն տաք ջրի ազդեցությունից։ Դրան հակառակ` կան լաքաներ, որոնք դուրս են գալիս միայն սառը ջրով։ Մտապահե՛ք. յուղոտ լաքաների դեպքում ցուցված է տաք ջրով շփումը, հյութերից մնացած լաքաների դեպքում` սառը ջուրը։
4. Ամեն ջանք պետք է չափավոր լինի։ Լաքան հանելու նպատակով խալաթն անդադար տրորելը կարող է հանգեցնել կտորի վրա անցքեր առաջացնելուն։ Արդյունքում ձեր խալաթին այլևս ոչ մի «վերակենդանացում» չի օգնի։
5. Միշտ հիշե՛ք քիմմաքրման ծառայության մասին։ Եթե լաքան մեծ է և դժվարությամբ է դուրս գալիս, ապա ավելի լավ է այդ գործը վստահել քիմմաքրման ծառայության արհեստավարժ աշխատակիցներին։
ՇՐԹՆԵՐԿ
Երբ ջրակայուն շրթներկը պատահաբար քսվում է ձեր խալաթին, դժվար թե վերջինիս «հյութեղ գույնը» ձեզ հաճելի թվա...
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Փորձե՛ք լաքան հանել անուշադրի սպիրտի թույլ լուծույթով։
ՏԱՆԸ.
-
Որակյալ լվացքի փոշին ընդունակ է «ջախջախել» նույնիսկ ամենաորակյալ շրթներկին։
-
Եթե լվացքից հետո էլ շրթներկի լաքան չի անցնում, խորհուրդ ենք տալիս ավելորդ հոգսերից ազատվելու համար այդ շրթներկն այլևս չօգտագործել։
ՇՈԿՈԼԱԴ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Զգուշությամբ խալաթի վրայից հեռացրե՛ք շոկոլադի շերտը։
-
Ինչպես հարկն է ցայե՛ք սենյակային ջերմաստիճանի ջրում այնքան ժամանակ, որ շոկոլադի շերտը կտորի վրայից դուրս գա։
-
Մնացած հետքերը առատ օճառե՛ք, այնուհետև լվացե՛ք տաք ջրով։
ՏԱՆԸ.
-
Խալաթը տաք ջրով լվացե՛ք։
ՔՐՏԻՆՔ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Քրտինքի թարմ հետքերը սովորաբար աղաջրով շփելուց հետո վերանում են (մեկ ճաշի գդալ աղը լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ)։
-
Եթե քրտինքի հետքերը աղաջրով շփելուց հետո չեն վերանում, ապա կարելի է աղին ավելացնել նաև բորակ (դարձյալ մեկ ճաշի գդալ բորակը լուծել մեկ բաժակ աղաջրի մեջ)։
ՏԱՆԸ.
-
Խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։
ՍՈՒՐՃ ԿԱՄ ԿԱԿԱՈ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Սուրճի կամ կակաոյի լաքան կարելի է լվալ եռացող ջրի մեջ։
-
Մշակե՛ք 1։1 հարաբերակցությամբ ջրի հետ բացված 3%-անոց անուշադրի սպիրտի լուծույթով։
ՏԱՆԸ.
-
Լվացե՛ք տաք ջրով և որակյալ լվացքի փոշիով։
ՅՈՒՂ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Փորձե՛ք կտորի վրայից յուղը հնարավորինս սրբել-հեռացնել։
-
Խալաթը հոսող տաք ջրի շիթի տակ պահե՛ք այնքան ժամանակ, որ յուղային մասը վերանա։
-
Յուղային մակերեսը հնարավորինս հեռացնելուց հետո լաքայի հատվածին յուղազերծող որևէ միջոց քսե՛ք (օրինակ աման լվալու հեղուկ) և պահե՛ք հոսող տաք ջրի շիթի տակ։
ՏԱՆԸ
-
Խալաթը թրջե՛ք տաք ջրի մեջ, որին նախապես փոքր քանակությամբ քացախ կամ անուշադրի սպիրտ եք խառնել։
-
Լվացե՛ք որակյալ լվացքի փոշիով։
ԱՐԴՈԻԿԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՅՐՎԱԾՔՆԵՐ
-
Եթե արդուկի թողած հետքը թույլ է, խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։
-
«Լուրջ այրվածքները» կարելի է մշակել ջրածնի պերօքսիդի և անուշադրի սպիրտի լուծույթով։
ԴԵՂԱԹՈՒՐՄ, ԹԵՅ ԿԱՄ ՀՅՈՒԹ
Դեղաթուրմը, մրգերը և թեյը պարունակում են տանին։ Իմացա՛ծ եղեք. տանինի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը «հասարակ» օճառն է։
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Առանց հապաղելու թրջե՛ք և օճառ քսե՛ք կտորի լաքայոտված մասին։
-
Լվացե՛ք սառը ջրով։
ՏԱՆԸ.
-
Լաքայի վրա լցրե՛ք սպիտակեցնող նյութ։
-
Լվացքի մեքենայով լվալու պարագայում նույն սպիտակեցնող նյութը ավելացրե՛ք լվացքի փոշուն։
ԱՐՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Արյան հետքը մշակե՛ք ջրածնի պերօքսիդի թույլ լուծույթով։
-
Ցայե՛ք սառը ջրով։
-
Եթե արյան հետքը չի անցնում, օճառե՛ք «Մանկական» օճառով։
-
Եվս մեկ անգամ ցայե՛ք սառը ջրով։
ՏԱՆԸ.
-
Եթե լվանալուց հետո արյան հետքն այնուամենայնիվ չի անցել, մշակե՛ք այն անուշադրի սպիրտի լուծույթով (մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտը լուծե՛ք մեկ բաժակ ջրի մեջ)։
-
Արյան բիծը վերացնելուց հետո խալաթը մանրակրկիտ կերպով ցայե՛ք սառը ջրով, որին նախապես ավելացրե՛ք քացախ։
ԹԱՆԱՔ
Այս նյութի հանդեպ ինքնուրույն պայքարելու յուրաքանչյուր փորձն անիմաստ է։ Ավելի լավ է խալաթն անմիջապես քիմմաքրման տանել։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ քիմմաքրման աշխատակիցն է'լ ավելի լավ կպայքարի թանաքից առաջացած լաքայի դեմ, եթե նրան այդ թանաքի նմուշը հանձնեք։
ՅՈԴ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Յոդից առաջացած լաքան մշակե՛ք հիպոսուլֆատի լուծույթով (մեկ թեյի գդալ հիպոսուլֆատի լուծույթը ավելացրե՛ք 1.5 բաժակ տաք ջրին)։
-
Խալաթը լվացե՛ք հոսող տաք ջրի տակ։
ՏԱՆԸ.
-
Խալաթը լվացե՛ք լվացքի մեքենայի «սովորական ռեժիմով»։
ՑԵԽ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Սպասե՛ք այնքան, մինչև ցեխը կտորի վրա չորանա։
-
Խոզանակի օգնությամբ հնարավորինս մաքրեք-հեռացրե՛ք ցեխը։
-
Խալաթը պահե՛ք սառը ջրի շիթի տակ` թեթևակիորեն ցայելով ցեխոտված մասը։
ՏԱՆԸ.
-
Խալաթի ցեխոտված մասին քսե՛ք լվացքի փոշուց և ջրից պատրաստված խյուս և 10 րոպե պահե՛ք։
-
Այնուհետև ցայե՛ք սառը ջրով։
-
Խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։
ԻՆՔՆԱՀՈՍ
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Օգտագործե՛ք լաքա հանող նյութ։
-
Եթե այդ պահին ձեռքի տակ չունեք նման նյութ, օգտագործե՛ք անուշադրի սպիրտից և կերակրի աղից պատրաստված «կոկտեյլ» (մեկ բաժակ ջրին ավելացրե՛ք 1-2 թեյի գդալ անուշադրի սպիրտ և կերակրի սոդա)։
ՏԱՆԸ.
-
Խալաթը լվացե՛ք տաք ջրով և թույլ սպիտակեցնող նյութով։
ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ԼԱՔԱ
Տեսնես որտեղի՞ց այն հայտնվեց…
ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
-
Նախ և առաջ թողե՛ք այդ «անհայտ ծագման» լաքան չորանա։
-
Փորձե՛ք կտորի վրայից հնարավորինս հեռացնել արտաքին մակերեսը։
-
Լվացե՛ք գոլ ջրով և օճառով։
ՏԱՆԸ.
-
Խալաթի լաքա ունեցող մասը ընկղմե՛ք սպիտակեցնող նյութի լուծույթի մեջ։
-
Լվացե՛ք տաք ջրով և որակյալ լվացքի փոշիով։
17.12.2007 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ